Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-20-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 19 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

Հոդված 99. Ազատազրկման կատարման պայմանները քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 99. Ազատազրկման կատարման պայմանները քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում

1. Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալը պահվում է առանձնացված հատվածում, կացարանում կամ խցում՝ հնարավորինս ապահովելու կոնկրետ անվտանգային գոտու տեսակի պայմանները, որտեղ տեղաբաշխվել է դատապարտյալը պատիժը կրելու համար։

2. Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։