Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-20-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները

1. Քրեակատարողական հիմնարկները բաղկացած են անվտանգային գոտիներից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ բաղկացած է մեկից երեք անվտանգային գոտուց:

2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են.

1) ցածր անվտանգային գոտի.

2) միջին անվտանգային գոտի.

3) բարձր անվտանգային գոտի։

3. Անչափահաս դատապարտյալները պատիժ են կրում անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանց համար նախատեսվում են պատժի կրման հատուկ վերականգնողական պայմաններ, որոնք ուղղված են անչափահաս դատապարտյալի ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելուն, նրան դաստիարակելուն և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելուն:

4. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

(57-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։