Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-20-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 28 · ՀԱՆՑԱՎՈՐ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՕԳՈՒՏԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ, ՄԻՋՈՑԻ, ԱՌԱՐԿԱՅԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 150. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 150. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը

1. Դատավճիռը կատարման հանձնելու հետ միաժամանակ դատարանը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթն ուղարկում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որը տրամադրում է տեղեկություն այն կատարելու կամ դրա անհնարինության մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

(հոդվածը 11.04․24 ՀՕ-182-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(11.04․24 ՀՕ-182-Ն օրենքի 2-րդ հոդվածը գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից)

(11.04․24 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։