ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 60. Դատապարտյալին պատժի կատարման ուղարկելու հիմքերը և ժամկետները
Հոդված 60. Դատապարտյալին պատժի կատարման ուղարկելու հիմքերը և ժամկետները
1. Դատապարտյալները պատժի կատարման ուղարկվում են եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունն ստանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև մեկ տեսակցություն, ինչպես նաև մեկ հեռախոսակապի կամ տեսազանգի հնարավորություն: