Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 27. Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս

գործել է մինչև 2025-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս

1. Ոստիկանությունն իրավունք ունի՝

1) հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ հանցագործություն կատարած զինծառայողներին, կատարելու դրան ուղեկցող անձնական խուզարկություն և այդ մասին անհապաղ հայտնելու իրավասու դատախազին.

2) օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում փոխանցելու իրավասու մարմնին:

(27-րդ հոդվածը լրաց. 21.12.06 ՀՕ-16-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։