Գլուխ IV · (գլուխը 24.10.24 ՀՕ-433-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 30. Ֆիզիկական ուժի գործադրումը
Հոդված 30. Ֆիզիկական ուժի գործադրումը
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
(30-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 22.12.10 ՀՕ-7-Ն)