Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողներին, սովորողներին, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողներին, սովորողներին, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-402-Ն)
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողները, սովորողները, ինչպես նաև վերապատրաստում անցնող անձինք՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-402-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-433-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)