Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս

գործել է մինչև 2025-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.

2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց հանձնելը.

3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանում է Կառավարությունը:

Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:

(15-րդ հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-433-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։