Հոդված 18. Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացումը
Հոդված 18. Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացումը
Կադաստրային քարտեզագրման աշխատանքներն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք: Կադաստրային քարտեզագրման սկզբնական (բազային) աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ թարմացման աշխատանքները` սեփականատիրոջ կամ օգտագործողի հաշվին: