Հոդված 6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող հանրապետական մարմինը
Հոդված 6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող հանրապետական մարմինը
Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը պետական կառավարման հանրապետական մարմին է (այսուհետ` անշարժ գույքի պետական ռեգիստր), որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականությունը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով, ինչպես նաև գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը: