Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-05-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 9. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը

գործել է մինչև 2011-05-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրականացնում է տվյալ տարածքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

(Մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-52-Ն)

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարներին իրենց պաշտոնավարման ընթացքում, վերջիններիս համաձայնությամբ, մի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից տեղափոխել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն (ռոտացիա), ինչպես նաև պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի թափուր մնալու դեպքում եռօրյա ժամկետում նշանակել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի՝ դրանց մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին:

(Մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-52-Ն)

(9-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն, փոփ. 18.03.09 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։