Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը

Հոդված 25. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 25. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշվում են անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անունը (անվանումը), անշարժ գույքի միավորի ծածկագիրը, պետական գրանցման համարը, գույքի նկատմամբ իրավունքները, սերվիտուտները, նպատակային նշանակությունը, չափերը, հատակագիծը, լրացուցիչ այլ նշումներ:

Պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին ձեռք բերված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անվան (անվանման) փոխարեն նշվում է համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը` հիշատակելով, որ նա տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչն է:

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։