ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 38 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 287. Վճռի վերանայումը
Հոդված 287. Վճռի վերանայումը
1. Դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
2. Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
3. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: