Հոդված 48. Գործի վարումը ներկայացուցչի միջոցով
Հոդված 48. Գործի վարումը ներկայացուցչի միջոցով
1. Գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
2. Անձնական մասնակցությունը գործին չի զրկում գործին մասնակցող անձին` այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
3. Գործին մասնակցող անձը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի, բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
4. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները գործին մասնակցող անձի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն ինքը դրանք կատարեր:
5. Դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: