ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը
Հոդված 307. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը
1. Վճարման կարգադրության արձակման վարույթը թույլատրելի է միայն որոշակի դրամական պահանջով, բացառությամբ այն դեպքի, երբ այն կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ:
2. Սույն հոդվածի իմաստով՝ պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:
3. Դատարանին ենթակա չէ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.4-րդ հոդվածով սահմանված՝ նոտարին ենթակա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների քննությունը:
(307-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-226-Ն)
(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)