Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 128. Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 128. Հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

2. Արբիտրաժային համաձայնության կողմի դիմումի հիման վրա դատարանն արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցները կիրառում է սույն գլխով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:

3. Եթե հայցի ապահովման միջոցը կիրառվել է արբիտրաժի կազմավորումից կամ միանձնյա արբիտրի նշանակումից առաջ, ապա հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է հայցի ապահովման միջոցը կիրառելու օրվանից երկամսյա ժամկետում դատարան ներկայացնել բավարար ապացույցներ այն մասին, որ կազմավորվել է արբիտրաժը, կամ նշանակվել է միանձնյա արբիտրը: Հակառակ դեպքում դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը շահագրգիռ անձի դիմումով վերացվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։