Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-08-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ

Հոդված 180. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

գործել է մինչև 2020-08-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 180. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`

1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.

2) նույն կամ այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.

4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

5) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը հայցվորի կողմից պահպանված չլինելու հանգամանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

6) ամուսինն առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել կնոջ հղիության ժամանակ.

7) հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.

8) հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին.

9) առկա է սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը.

10) առկա է սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը.

11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։