Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 222. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների)՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջով վարույթի առանձնահատկությունները

1. Այն դեպքերում, երբ իրավաբանական անձի մասնակիցը (անդամը) դիմել է դատարան իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու և (կամ) գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջով, նա օգտվում է հայցվորի իրավունքներից, կրում է նրա պարտականությունները, ինչպես նաև կարող է պահանջել գործով կայացված վճռի հարկադիր կատարում՝ հօգուտ իրավաբանական անձի։

2. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջը բավարարող վճիռը կայացվում է հօգուտ այն իրավաբանական անձի, որի շահերի պաշտպանության համար ներկայացվել է հայցը։ Վնասի հատուցման պահանջ ներկայացրած անձի կամ իրավաբանական անձի միջնորդությամբ դատարանը կատարողական թերթն անմիջականորեն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

3. Իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործով դատական ծախսերը հավասար բաժիններով կրում են իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ ներկայացրած մասնակիցները (անդամները)։ Կատարված դատական ծախսերի հատուցումն իրականացվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։