ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 321. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
Հոդված 321. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:
2. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:
3. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան:
4. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում: