Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը
Հոդված 330. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործով դատարանի որոշումը
1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
2) պահանջատիրոջ և պարտապանի անվանումները.
3) օտարերկրյա վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
4) դատարանի եզրահանգումը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու կամ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու մասին:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
(330-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-159-Ն)