Հոդված 140. Հակընդդեմ հայց ներկայացնելը
Հոդված 140. Հակընդդեմ հայց ներկայացնելը
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով, կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել ընտանեկան գործերով վարույթի ընթացքում։
(140-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)