Հոդված 331. Օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը
Հոդված 331. Օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը
1. Օտարերկրյա արբիտրաժի վճիռը կատարվում է այն ճանաչելու և հարկադիր կատարելու մասին վճիռ կայացրած դատարանի տված կատարողական թերթի հիման վրա՝ սույն օրենսգրքի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)