ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 149. Պահանջներից հրաժարվելը
Հոդված 149. Պահանջներից հրաժարվելը
1. Հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
2. Առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Եթե հայցվորը մասնակիորեն հրաժարվել է իր պահանջից, ապա առաջին ատյանի դատարանը հրաժարված պահանջի մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ: Հրաժարված պահանջի վարույթով առաջին ատյանի դատարանը քննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում:
(149-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)