Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2024-09-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 150. Պահանջներն ընդունելը

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 150. Պահանջներն ընդունելը

1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։

2. Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն:

3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ՝ այդ վարույթով կիրառելով արագացված դատաքննություն:

4. Դատարանը կարող է պահանջների ընդունումը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի ընդունումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը կամ հիմքեր կան կասկածելու, որ պատասխանողը հայցվորի պահանջներն ընդունում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:

5. Նախքան սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելն առաջին ատյանի դատարանը պատասխանողին պարզաբանում է պահանջի ընդունման դատավարական հետևանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։