ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 164. Դիտողությունները պարզ թղթային արձանագրության վերաբերյալ
Հոդված 164. Դիտողությունները պարզ թղթային արձանագրության վերաբերյալ
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ: Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին ներկայացնելու իրենց կատարած դատական նիստի ձայնագրությունը, տեսագրությունը կամ սղագրությունը:
2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
3. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։