Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-12-ից մինչև 2025-05-17։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 327. Դիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 327. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

3) պահանջատիրոջ անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու) վայրը.

4) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու) վայրը.

5) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում).

6) դիմողի պահանջը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու մասին.

7) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումին կից ներկայացվում են՝

1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած կրկնօրինակը.

2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված կրկնօրինակը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad hoc` ադ հոք)՝ նոտարական կարգով:

4. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումին կից նաև ներկայացվում են պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթ՝ արբիտրաժի վճիռը կատարելու համար կատարողական թերթ տալու մասին դատարան դիմում ներկայացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

5. Սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով:

(327-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-159-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։