Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-12-ից մինչև 2025-05-17։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 55 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Հոդված 395. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

գործել է մինչև 2025-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 395. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

Եթե ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա Վճռաբեկ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել բողոք բերող անձին վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վճռաբեկ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ առանց քննության թողնելու հիմքերը կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:

1.2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին:

1.3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում առկա թերությունների վերացման համար բողոք բերող անձը չի տեղեկացվում, այդ թվում՝ արձանագրություն չի կազմվում, և վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ, ապա վճռաբեկ բողոքը վերադարձվում է:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

3.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, Վճռաբեկ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է վերստին:

5. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

6. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը:

7. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

(395-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։