ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 26 · ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 231. Խմբային հայցով դատական ծանուցումները
Հոդված 231. Խմբային հայցով դատական ծանուցումները
1. Խմբային հայցով ներկայացուցիչը (մի քանի ներկայացուցիչների առկայության դեպքում` բոլոր ներկայացուցիչները) դատական նիստի մասին տեղեկացվում է (են) ծանուցագրով՝ սույն օրենսգրքի 9-րդ գլխով նախատեսված կարգով:
2. Ծանուցագիրն ուղարկվում է խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստից երկու շաբաթ առաջ` բոլոր հայցվորներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղյակ պահելու հնարավորություն տալու նպատակով:
3. Խմբային հայցով ներկայացուցչին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու դեպքում ծանուցված են համարվում նաև բոլոր հայցվորները: