Հոդված 396. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը
Հոդված 396. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ.
7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի.
8) բողոքը ներկայացվել է նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ:
2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
4. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց որոշումը կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
(396-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)