Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2018-01-08։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 24 · ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 177. Գործի նոր քննության սահմանները

գործել է մինչև 2018-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 177. Գործի նոր քննության սահմանները

1. Ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով։

2. Գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

3. Գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչպես նաև լսում է մյուս կողմի առարկությունները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։