Հոդված 216.1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը
Հոդված 216.1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը
1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:
2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել՝
1) եռամսյա ժամկետում` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից.
2) երկամսյա ժամկետում՝ հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթն ավարտվելու պահից։
3. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշմամբ վերանում է տվյալ վարչական ակտի անբողոքարկելի լինելը:
(216.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-250-Ն)