ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 11 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 64. Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետևանքները
Հոդված 64. Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետևանքները
1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։