ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 29.1 · (գլուխը լրաց. 17.12.14 ՀՕ-250-Ն)
Հոդված 216.2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 216.2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝
1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.
2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։
2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածին համապատասխան: Հայցադիմումին կցվում է նաև բռնագանձման պահանջով վարչական դատարան դիմելու համար հիմք հանդիսացած վարչական ակտը:
(216.2-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-250-Ն)