ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 111. Դատավարության մասնակիցների բացման խոսքերը
Հոդված 111. Դատավարության մասնակիցների բացման խոսքերը
1. Վարչական դատարանի կողմից գործը ներկայացվելուց հետո վարչական դատարանը լսում է հայցվորի, պատասխանողի և երրորդ անձանց բացման խոսքերը, որոնցում նրանք համառոտ ներկայացնում են իրենց պահանջները, առարկությունները, դրանք հիմնավորող փաստերը և իրավական դիրքորոշումները։
2. Դատարանը կարող է ի սկզբանե սահմանել բացման խոսքի առավելագույն տևողություն։