Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 166. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 166. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

1. Գործի դատաքննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի դատավորի զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի բովանդակությունը։ Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, դատավարության մասնակիցներին։

2. Բողոք բերած անձը և դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ներկա լինելու վճռաբեկ դատարանի նիստին։

3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները, որոնք պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։