Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 74. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

գործել է մինչև 2020-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 74. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

1. Հայցադիմումին կցվում են`

1) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.

2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով).

3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.

4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.

5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.

6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

7) (կետն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)

3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին և երրորդ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։

4. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն վարչական դատարանում ստանալու հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։

(74-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-99-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։