Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։

3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։

4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։

6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։

7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում։

(170-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։