Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում

1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

2. Դատական նիստը նախագահողը նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում դատարանի կազմը, քննության ենթակա գործը։

3. Նախագահողը պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը, ստուգում վերջիններիս ներկայացուցիչների լիազորությունները, նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև դատական նիստի կարգը։ Պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:

4. Բողոքի քննությունը սկսվում է զեկուցող դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

5. Բողոքի քննությանը մասնակցող դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո նիստը նախագահողը բողոքի քննությունը հայտարարում է ավարտված:

(166.1-ին հոդվածը լրաց. 24.06.20 ՀՕ-343-Ն, խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)

(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։