Հոդված 64.4. Էլեկտրոնային և նյութական եղանակով վարվող գործերը
Հոդված 64.4. Էլեկտրոնային և նյութական եղանակով վարվող գործերը
1. Յուրաքանչյուր վարչական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմիցուղղ. կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի։
2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է վարչական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը, զննման արձանագրությունները և դատական նիստերի արձանագրությունները)։