Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։
3. Սույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, և Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները։
4. Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի և վայրի մասին ծանուցումների, ինչպես նաև դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները։