Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸԳլուխ 40 · ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ (ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 301. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությունը

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 301. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությունը

1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.

4) առկայության դեպքում` վարույթի համարը.

5) բողոքարկվող վարութային ակտը.

6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.

7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.

8) բողոքի փաստարկները և պահանջը.

9) բողոքին կցվող նյութերի ցանկը։

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։