Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 33 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 260. Առարկայական ընդդատությունը

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 260. Առարկայական ընդդատությունը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:

2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:

3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:

(260-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։