Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔԳլուխ 5 · ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 40. Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 40. Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները

1. Նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում` դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական մարմնի ղեկավարը՝

1) նախաքննության կատարումը հանձնարարում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին.

2) վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից որոշմամբ հանձնում է մյուսին: Եթե դա կարող է հանգեցնել նախաքննության կատարման վայրի փոփոխության, ապա վարույթը մի քննիչից մյուսին հանձնելը կարող է տեղի ունենալ միայն համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնությամբ.

3) ծանոթանում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթի նյութերին.

4) վարույթից հեռացված քննիչին որոշմամբ փոխարինում է իր անմիջական ենթակայության ներքո գործող այլ քննիչով.

5) որոշում է կայացնում նախաքննությունն իր ենթակայության ներքո գործող քննիչներից կազմված քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, իսկ վերադաս դատախազի նախաձեռնությամբ` քննչական այլ մարմինների ղեկավարների հետ միասնական որոշում է կայացնում նախաքննությունը համատեղ քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ.

6) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով իր ենթակայության ներքո գործող քննիչներին հանձնարարում է առանձին ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարումը, եթե բացակայում է վարույթը քննչական խմբի կողմից իրականացնելու անհրաժեշտությունը.

7) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի միջնորդությամբ իր իրավասության սահմաններում ներկայացնում է քննչական փոխօգնության խնդրանք, իսկ նման խնդրանք ստանալու դեպքում իր իրավասության սահմաններում ապահովում է դրա կատարումը.

8) որոշում է կայացնում նախաքննությունն անձամբ կատարելու մասին` օգտվելով քննիչի համար սույն օրենսգրքով սահմանված բոլոր լիազորություններից.

9) հետևում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից ապացուցողական և վարութային այլ գործողությունների, դատախազի որոշումների, դատախազի և իր հանձնարարությունների կատարմանը, քրեական հետապնդման և կալանավորման ժամկետների պահպանմանը.

10) ապահովում է վերադարձված վարույթի նյութերով վարույթը շարունակելու մասին դատախազի հանձնարարության կատարումը.

11) իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով հսկող դատախազի հանձնարարությունների կամ վարութային ակտերի, այդ թվում` քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին՝ չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը.

12) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների ու հանձնարարությունների պատճենները քննչական մարմնի ղեկավարն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։