ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 36 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հոդված 283. Եզրափակիչ դատական ակտի անհստակությունների լուծումը
Հոդված 283. Եզրափակիչ դատական ակտի անհստակությունների լուծումը
1. Եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանն իրավասու է համապատասխան որոշում կայացնելով լուծել դրա անհuտակությունները, եթե նման լուծումը չի փոխում դատական ակտի էությունը:
2. Լուծման ենթակա են հետևյալ անհստակությունները.
1) ճիշտ չի հաշվարկվել պատժաչափը.
2) չեն լուծվել կամ հստակ չեն լուծվել խափանման միջոցի կիրառման, ապացույցների պահպանման կամ տնօրինման, գույքի արգելադրման, վարութային ծախuերի բաշխման հարցերը.
3) դատավճռի նկարագրական կամ պատճառաբանական մասում առկա են ոչ միանշանակ ձևակերպումներ.
4) դատական ակտում առկա են վրիպակներ կամ բացթողումներ: