ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 58 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 482. Եզրափակիչ մաս
Հոդված 482. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:
2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը` հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով, բացառությամբ սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: