Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության
Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության
1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության:
2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության:
3. Մինչև վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ:
4. Վարույթն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա տարածքային ընդդատությանը:
5. Վարույթն ըստ ընդդատության ստացած Հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի ընդդատության հարցը։ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը մինչև որոշում կայացնելը խորհրդակցում է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահների հետ՝ վարույթի ընդդատության վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու նպատակով:
(263-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)