Հոդված 302. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը
Հոդված 302. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը
1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է վարույթը հարուցելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում:
2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ։
3. Վարույթի հարուցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակցին:
4. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը վարույթի հանրային մասնակիցներից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր, իսկ բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքում՝ նաև ներկայանալ դատական նիստին:
5. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին: