ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 3 · ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը
Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը
1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները:
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը:
3. Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում վարույթին մասնակից դարձնել մեղադրյալի օրինական ներկայացուցչին: