ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 53 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 438. Վարույթ նախաձեռնելու կարգը
Հոդված 438. Վարույթ նախաձեռնելու կարգը
1. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ կարող է նախաձեռնվել միայն, եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ առկա է՝
1) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
2) ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում:
2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հարցը լուծում է սույն հոդվածի 1-ին մասում նշված վարույթներով համապատասխանաբար մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն կամ մեղադրանքի պաշտպանություն իրականացրած դատախազը կամ նրա վերադաս դատախազը: