ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 30 · ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 241. Գաղտնի քննչական գործողությունների տեսակները
Հոդված 241. Գաղտնի քննչական գործողությունների տեսակները
1․Գաղտնի քննչական գործողություններն են`
1) ներքին դիտումը.
2) արտաքին դիտումը.
3) նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը.
4) թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը.
5) ֆինանսական գործարքների վերահսկումը.
6) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը.
7) վերահսկելի մատակարարումը և գնումը։
(241-րդ հոդվածը լրաց. 06.05.26 ՀՕ-206-Ն)